«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

2016-ին Հայաստանը Եվրամիությունից 37 միլիոն եվրոյի դրամաշնորհ կստանա

2016-ին Հայաստանը Եվրամիությունից 37 միլիոն եվրոյի դրամաշնորհ կստանա
06.11.2015 | 12:47

Նոր համաձայնագրի շուրջ Հայաստան-Եվրամիություն բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն դեկտեմբերի սկզբին` ասել է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը. «Այս պահին քննարկվում է ձևաչափը, հիմա դժվար է կանխատեսել որևէ ժամանակացույց, ամեն ինչ կախված է բանակցությունների ինտենսիվությունից և բովանդակությունից: Քանի որ այն հիմնված է լինելու նախկինում ձեռք բերված առաջընթացի վրա, հուսամ, որ այս անգամ գործընթացը կլինի ավելի սահուն»: Հունվարից Հայաստանն ու Եվրամիությունը սկսելու են գործողությունների ծրագիր մշակել, որի իրագործման արդյունքում կհրաժարվեն վիզաներից: «Գործողության ծրագիրը մենք մտադիր ենք իրականացնել հունվարից, բայց դա պետք է հանգեցնի վիզաների ազատականացման ռեժիմին»,- նշեց Նազարյանը:
2016-ին Հայաստանը Եվրամիությունից 37 միլիոն եվրոյի դրամաշնորհ կստանա, որից 24 միլիոնը նախատեսված է որպես բյուջետային աջակցություն: Այսինքն՝ թե ինչպես ծախսել գումարը՝ կառավարությունը կորոշի: Իսկ 13 միլիոնը կոնկրետ ծրագրերի կուղղվեն, ասաց Պավել Սաֆարյանը. «13 միլիոն եվրոն նպատակային դրամաշնորհներ են, ի տարբերություն բյուջետային աջակցության դրամաշնորհի, սրանք տրվում են կոնկրետ նպատակներով, այսինքն՝ այլ ուղղությամբ հնարավոր չէ օգտագործել»,- պարզաբանեց Սաֆարյանը:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ